ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մուստաֆա Քեմալի [Աթաթուրք] պատասխանը Գեորգի Չիչերինին․ հունիս, 1920

Ի պատասխան Չիչերինի յունիսի 3-ին Թուրքիայի ազգային ժողովին ուղղւած նամակի՝ վերջինս պատասխանում է.

«Մենք հաճոյքով ծանօթացանք Ռուսաստանի խորհրդային հանրապետութեան արտաքին գործոց ժողովրդական կօմիսարիդ 1920 թ. յունիսի 3-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի անունով ուղղւած նամակի բովանդակութեան հետ: Ի պատասխան պատիւ ունենք հաղորդել հետևեալը.
  1. Թիւրքիային վերաբերեալ դրութիւնները կազմում են հիմքը մեր անկեղծ ու լուրջ սկզբունքներին:
Մենք կռւում ենք արևմտեան պետութիւնների դէմ բացառապէս նրա համար, որ նրանք խոչընդոտ են այդ սկզբունքների կիրառման:
Հենց որ կապահովւի անկեղծ և գործնական հող, մենք ամբողջությամբ կանցկացնենք կեանքի մէջ:
  1. Մենք սիրայօժար կերպով ընդունում ենք Ռուսաստանի խորհրդային հանրապետության միջնորդութիւնը Հայաստանի ու Պարսկաստանի հետ սահմաններ որոշելու գործում․ անհրաժեշտ ենք համարում դիւանագիտական բանակցութիւնների միջոցով լուծել այդ խնդիրը:
  2. Մենք վախենում ենք հարևան անվիճելի Թիւրքիայի հողամասերի ազգաբնակութեան կոտորածի ենթարկւելուց, ուր արևմտեան իմպերիալիստներն իրենց յատուկ սիստեմով արհեստական խմբակցութիւններ ու մեծամասնութիւններ են ստեղծել:
Այդ դրութիւնը վերացնելու համար մեզ անհրաժեշտ էր շուտափոյթ կերպով գրաւել այդ երեք շրջանների (Ղարսի, Բաթումի և Արդահանի) մի քանի կէտերը, բայց Ձեր նամակի հետևանքով մենք յետաձգեցինք այդ գործողութիւնները:
Խնդրում ենք դադարեցնել հայերի յարձակումները մեր ժողովրդի վրա և ներկայացնել Ձեր առաջարկութիւնը՝ միջնորդութեան համար:
  1. Խորհրդային Ռուսաստան մեկնող մեր արտակարգ լիազորութիւնները ստացած ներկայացուցիչները ճանապարհին են և սպասում են Էրզրումում:
Նրանք լիազօրւած են հաստատելու քաղաքական կայուն յարաբերութիւններ խորհրդային հանրապետութեան հետ:
Մեր բարեկամական կապը խորհրդային հանրապետութեան հետ ուշացել է մեր հարևանների կողմից յարուցւած դժւարութիւնների պատճառով:
Մենք շատ ենք ցանկանում փութացնել այդ կապի հաստատումը և խնդրում ենք ըստ կարելւոյն աջակցութիւն՝ խորհրդային հանրապետութեան կողմից:
Սպասում ենք խորհրդային հանրապետութեան լիազօր ներկայացուցիչների գալստեան՝ միսսիայի անդամներով հանդերձ:
  1. Մենք չենք սահմանափակում մեր փրկութեան ու անկախութեան պաշտպանութեամբ այլ խոչընդոտեր ենք ստեղծում արևմտեան իմպերիալիստների դէմ, որպէսզի նրանք թուրք ժողովրդին խաղալիք չդարձնեն իրենց ձեռքում:
Մենք հաւատացած ենք, որ դրանով ծառայում ենք համայն մարդկութեան:
Մենք բախտաւոր ենք այն յոյսով որ կարող ենք գործնական հետեւանքներ սպասել միացեալ՝ ռուս և թուրք ժողովրդի սերտ բարեկամութիւնից:
․․․ Ես բախտաւոր եմ հաղորդելու որ ինչպէս Թուրքիայի ազգային ժողովը, այնպէս էլ թուրք ժողովուրդը ուրախութեամբ ընդունեց մեր խոստումը, որ կապ է հաստատել Խորհրդային հանրապետության հետ:
Ազգային ժողովի նախագահ՝
Մուստաֆա Քեմալ»
Յառաջ, ՀՅԴ, թիւ 199, Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի, 1920թ․


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: